49701 դիտում
20:24 03-08-2022
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. ուժեղ քամու և հորդառատ անձրևի պատճառով բեռնատարը կողաշրջված հայտնվել է դաշտում, կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Mitsubishi մակնիշի բեռնատարը Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 85 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, հորդառատ անձրևի, ուժեղ քամու և թույլ տեսանելիության պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկները, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի տեսուչներ Աբրահամ Հովհաննիսյանն ու Էդգար Հովհաննիսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Էդիկ Բ-ն էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+