530 դիտում
13:57 05-08-2022
Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի շինարարությունը
Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300 – կմ60+200 հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է։ Հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Շիրակի մարզով անցնող մոտ 15կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում է հին պատվածքի քանդում, հողային աշխատանքներ։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները և այլն։
Հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։
Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը նշում է, որ բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։ Այնպես որ՝ տարածաշրջանում ապրողները մեծ հույսեր են կապում ճանապարհի հիմնանորոգման հետ։
Նշենք, որ շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Նմանատիպ նյութեր
1553 դիտում
21:39 20-11-2022
Վաղը փակ կլինի Մատենադարանից մինչև Իսահակյան հատվածի, այնուհետև Իսահակյանից Սայաթ-Նովա հատվածի երթևեկությունը
Այս բաժնից
1126 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1885 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ