«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները
Tert.am-ը գրում է. Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի բանակցությունները, որը թուրք առաջնորդի խոսքով, կարող է «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում»։
Պուտինն ընդգծել է «Թուրքական հոսք» նախաձեռնության կարևորության մասին։
Հանդիպման սկզբում երկու երկրների առաջնորդները քննարկել են ուկրաինական ցորենի արտահանման, «Թուրքական հոսք» նախագծի, Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր
Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
«Թուրքիան ու Ռուսաստանը մեծ ներդրում են ունեցել իրադրության կարգավորման գործում»,-խոսելով Սիրիայի մասին՝ ասել է Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրագործելու երկկողմ բազմաթիվ ծրագրեր ունեն։ Նա հիշեցրել է, որ այս տարվա առաջին ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 57 տոկոսով։
Էրդողանն իր հերթին հույս է հայտնել, որ այսօրվա բանակցությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում։
Նրա խոսքով՝ Սոչիում երկու երկրների առաջնորդները պլանավորում են վերջակետ դնել գործընթացում ու առաջ շարժվել։