17244 դիտում
22:50 09-08-2022
Վրաերթ Երևանում. 68–ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին. վերջինիս, ով տեղափոխվել է հիվանդանոց, առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում՝ թիվ 16 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 85-ամյա Սաթենիկ Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց:
Վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Երևանի գնդի պարեկներն ու քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյաի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել վրաերթի ենթարկվածին օգնություն ցուցաբերած, նույն վաշտի պարեկ Դավիթ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Հայկ Ղազարյանը:
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վ. Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+