44297 դիտում
10:04 31-05-2023
Վրաերթ Երևանում․ 30-ամյա վարորդը Kia-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինիս առաջինն օգնության են հասել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արտակ Պ․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երվանդ Քոչար 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Ս․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն։
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ, վրաերթի ենթարկվածին տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա պարեկները նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Արսեն Հովհաննիսյանը, կրտսեր պարեկներ Գագիկ Եսոյանն ու Հովհաննես Առաքելյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+