211652_close_icon
views-count29141 դիտում article-date 21:10 11-08-2022

Քեզ բացակա չենք դնի. Նոյեմբերյանում բացվեց Արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, կապիտան Հայկ Ղարսյանի հիշատակը հավերժացնող խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝  օգոստոսի 11–ին, հայոց բուն Նավասարդի օրը Նոյեմբերյանի գեղատեսիլ անտառներից մեկում բացվեց երկու՝ Ապրիլյան և 44 –օրյա պատերազմների հերոս, նոյեմբերյանցի կապիտան Հայկ Լևոնի Ղարսյանին նվիրված խաչքար-հուշաղբյուրը:

Միջոցառմանը ներկա էին Հայկ Ղարսյանի հարազատները, մտերիմները,  ծառայակից ընկերները:

Խաչքարի օծումը կատարեց հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Բագրատ Սրբազան Գալստանյանը:

Միջոցառմանը մասնակցեցին նաև «Գթության Մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք հուշամեդալներ հանձնեցին Հայկ Ղարսյանի և նոյեմբերյանցի զոհված զինծառայողներ Գեղամ Մաճկալյանի և Արթուր Ամիրաղյանի ծնողներին:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան նաև Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի սաները: Միջոցառումը վարում էր գրող, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը:
 
Հայկ Լևոնի Ղարսյանը ծնվել է 1995թ. Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Ավարտելով ռազմական համալսարանը, ծառայության է անցել Իվանյանի զորամասում: Ապրիլյան քառօրյայի մասնակիցը ոսոխի դեմ կռվել է նաև Արցախի երկրորդ պատերազմում:

Թեժ մարտեր է մղել Վարանդայում և ընկել հոկտեմբերի 25–ին հանուն հայրենիքի:


Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 241+
241+

Նմանատիպ նյութեր