211652_close_icon
views-count999 դիտում article-date 13:26 12-08-2022

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը եւ Հայոց ցեղասպանությունը․ Դավիթ Բաբայան

Օգոստոսի 11-ին Ավստրալիա/յի Լիբերալ կուսակցությունը (#AustralianLiberalParty) Նոր #Հարավային #Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է #Արցախ/ի Հանրապետության անկախությունը և #Թուրքիա/յի կողմից իրականացված՝ #հայերի, #ասորիների և #հույների #ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Օգոստոսի 11-ին Ավստրալիա/յի Լիբերալ կուսակցությունը (#AustralianLiberalParty) Նոր #Հարավային #Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է #Արցախ/ի Հանրապետության անկախությունը և #Թուրքիա/յի կողմից իրականացված՝ #հայերի, #ասորիների և #հույների #ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։


Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ #Ադրբեջան/ի #ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական  բարեկամության խումբը։

Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական  բարեկամության խմբին նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։

Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ #Ավստրալահայ համայնքը մեր #Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է  համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր