211652_close_icon
views-count14477 դիտում article-date 20:22 14-08-2022

Ես չեմ կարող տունս թողնել թուրքին, գալ Երևան, ու լուրերով հանգիստ նայել, թե ինչպես է թուրքն այստեղ գալիս ու ապրում․ Աղավնոյի բնակիչը այրել է տունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Արցախի Աղավնոյում ծնված երիտասարդը հրդեհում է իր հայրենի տունը,որ թուրքերին չմնա։ Նա տեսանյութում հայտնում է, որ  այդ տանն են մեծացել ինքը և իր եղբայրը, տեղեկանցում է Tert.am-ը:

«Իմ տունը ուզում են ծախել թուրքին: Պետություն է, ղեկավարությւոն է, ինչ է, ասում է՝ որ վառեք, փոխհատուցում չի լինելու։ Էդ փոխհատուցում մեզ ոչ ոք չի կարող տալ, որովհետև մենք այնքան շատ թանկ բան ենք կորցրել։

Թուրքի տուն եմ վառում, էն թուրքի, որը սպանել է քո ախպերներին, իմ ախպերներին, իմ հորեղբայրներին, ես չեմ կարող հանգիստ գամ Երևան ու լուրերով նայում, թե ոնց է թուրքը ապրում այստեղ։ Կգան, կօգնեն ինձ, կօգնեն, եթե ոչ, միևնույն է, վառելու եմ։ Սա սոււրբ օջախ է, սուրբ հող։ Ես այս սուրբ օջախը չեմ կարող ուրանալ»,-իր տունն այրելիս ասում է Աղավնոյի բնակիչը:

Հիշեցնենք, որ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի բնակիչներին Արցախի կառավարությունը հայտնել է, որ մինչև օգոստոսի 25–ը լքեն հայրենի գյուղերն ու իրենց տները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր