211652_close_icon
views-count1627 դիտում article-date 23:16 15-08-2022

ՊՍԺ-ն քննարկելու է Մբապեի ու Նեյմարի միջև կոնֆլիկտը

ՊՍԺ-ն մտահոգված է Կիլիան Մբապեի և Նեյմարի միջև ծագած կոնֆլիկտով և փորձում է հարթել այն:
 
Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում «Մոնպելյեի» հետ խաղից (5:2) հետո բրազիլացին դժգոհել է, որ Մբապեն դարձել է ակումբի հիմնական 11 մետրանոց հարված իրացնողը՝ իրավիճակի մասին սոցցանցում երկու գրառում հավանելով:
 
Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ Մբապեն ՊՍԺ-ին խնդրել է վաճառել Նեյմարին:
 
Ակումբը հանդիպում է կազմակերպելու հարձակման գծի խաղացողների մասնակցությամբ, որպեսզի քննարկի հարցը: Հանդիպմանը ներկա են լինելու գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտյեն և մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը:
 
Միևնույն ժամանակ, Մբապեի շրջապատը համարում է, որ այս ամենը Նեյմարի ու ՊՍԺ-ի պրոբլեմն է, այլ ոչ թե՝ ֆրանսիացու:

Նմանատիպ նյութեր