Մբապեի մայրը հայտնել է, որ որդու կոնֆլիկտը Նեյմարի հետ հարթվել է
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը հայտնել է, որ որդու կոնֆլիկտը Նեյմարի հետ հարթվել է:
«Մանպելյեի» հետ խաղից (5:2) հետո բրազիլացին դժգոհություն էր հայտնել, որ ֆրանսիացին դարձել է ակումբի հաստիքային 11 մետրանոցներ իրացնողը և իրավիճակի վերաբերյալ երկու գրառում հավանել:
Բացի այդ, տեղեկություն էր տարածվել, որ Մբապեն ՊՍԺ-ին խնդրել էր վաճառել Նեյմարին:
Այնուհետև հայտնի էր դարձել, որ միջադեպը հարթվել է փարիզյան ակումբի տնօրեն Լուիշ Կամպուշի և խաղացողների հետ հանդիպման ժամանակ:
«ՊՍԺ-ում ամեն ինչ հարթված է, ամեն ինչ լավ է», գրել է Ֆայզա Լամարին: