211652_close_icon
views-count1910 դիտում article-date 11:10 16-08-2022

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը. ​խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթը:

Կասեցման հիմքը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումն է, որը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննությամբ: Այսպես՝ ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողության ընթացքում կատարել են նմուշառում Մածուն» և Պանիր» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ Պանիր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽ, իսկ Մածուն» արտադրատեսակը հակաբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված նորմերին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Նմանատիպ նյութեր