1572 դիտում
13:58 16-08-2022
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը
tert.am-ը գրում է. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ Միջազգային անվտանգության մոսկովյան 10-րդ համաժողովի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք քննարկելու բան ունենք, կան ավանդական հարցեր՝ կապված մեր ռազմատեխնիկական, ռազմական համագործակցության հետ։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Մենք, ինչպես դուք, վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ողջ երկայնքով», - բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։
Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային համագործակցության բարձր մակարդակը։
«Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:

Նմանատիպ նյութեր
2782 դիտում
23:28 24-03-2022
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
2106 դիտում
16:06 27-11-2020
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
14445 դիտում
13:01 31-03-2022
Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի. Փաշինյան
Այս բաժնից
793 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)