78476 դիտում
15:24 16-08-2022
Ոստիկանների օպերատիվ ու գրագետ գործողության արդյունքում 47-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզվել են. ըստ դատաբժշկի՝ կնոջը խեղդամահ են արել. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 3 կասկածյալներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 15-ին, Հայաստանի քնննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ռոման Սարդարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, 35-ամյա Համլետ Հովհաննիսյանի, 41-ամյա Ալբերտ Ահարոնյանի և 40-ամյա Արամ Խաչատրյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցակցնելուց հետո, դատավորի՝ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք, ովքեր կասկածվում են օգոստոսի 12-ին Երևանի բնակիչ, 47-ամյա Արմինե Գալստյանին խեղդամահ անելու եղանակով ապօրինաբար կյանքից զրկելու մեջ, կալանավորվել են:
Վերջիններս տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ կասկածյալները հայտնաբերվել ու ձերբակալվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ և գրագետ աշխատանքի արդյունքում ու կարճ ժամանակում 3-ին էլ ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են քննչական բաժին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։
Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել և տեղում հսկողություն են իրականացնույմ նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Էդիկ Առաքելյանը։ Դեպքի վայր է ժամանել նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ժորա Թովմասյանը։
Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում էր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, որից նմուշներ էին վերցնում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ավագ փորձաքրեագետներ Սերգեյ Բադալյանը, Անդրանիկ Ղուկասյանը, Սերգեյ Անանիկյանն ու Մկրտիչ Դանիելյանը։ Նրանց գործողություններն ամենակարևորներից մեկն են դեպքի վայրում։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանն ու նույն վարչության ՄՍԴՈՒՀԴՊՎ վարչության պետ Վահե Մուշեղյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 315+
315+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)