80379 դիտում
18:57 16-08-2022
Ավտովթար՝ Լոռու մարզում. BMW-ն վազանց կատարելիս բախվել է պարեկային ծառայության ծառայողական RAV4-ին, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota RAV4 և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով ուղևոր է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Toyota-ի վարորդն ու ուղևորը։
Օպերատիվ են գործլ բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկները՝ դասակի հրամանատար Արմեն Ալեքսանյանի, պարեկ Արման Դարբինյանի, կրտսեր պարեկ Ալեքսանդր Ամիրխանյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «BMW-ի ուղևորը երեխա էր, ում քաղաքացիները իրենց ավտոմեքենայով տեղափոխեցին Վանաձորի հիվանդանոց, մինչ այդ, Toyota-ի վարորդն ու ուղևորը, ովքեր պարեկային ծառայողի համազգեստով էին, օգնություն էին ցուցաբերում, իսկ հետո շտապօգնության մեքենան մի կնոջ նույնպես տեղափոխեց հիվանդանոց, բայց այդ կինը վնասվածքներ չուներ, մենակ էն տեսանք, որ պարեկները օգնություն էին ցուցաբերում էդ մարդկանց։ Բայց բժիշկներին հարցրեցինք, ասեցին՝ կյանքներին վտանգ չկա»։
Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota RAV 4-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում և այն ծառայություն կատարելիս է եղել, երբ BMW-ն փորձել է ձախով վազանց կատարել, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ բախվել է Toyota RAV 4-ին։
Ավտոմեքենաները պարեկներ Արմենակ Աղաջանյանն ու Նարեկ Ալոյանը քարշակի միջոցով տեղափոխում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)