211652_close_icon
views-count3178 դիտում article-date 10:41 18-08-2022

Հրթիռային հարձակում Խարկովի վրա. 7 զոհ, 18 վիրավոր․ Euronews

Հինգշաբթի առավոտյան Խարկովում որոտացել է ևս 5 պայթյուն, ասել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ արկերն ընկել են Սլոբոդսկի և Խոլոդնոգորսկի շրջաններում, առնվազն 2 մարդ վիրավորվել է։ Գրում է Euronews-ը։

Նախօրեին ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի Սալտովսկի շրջանում գտնվող հանրակացարանի վրա, հայտնել են տեղի իշխանությունները։ Նրանց վերջին տվյալներով՝ 7 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթի ժամանակ տեղի ունեցածը անվանել է «ստոր և ցինիկ հարված խաղաղ բնակչությանը, որն արդարացում չունի և ցույց է տալիս ագրեսորի անզորությունը»։

Ուկրաինայի ղեկավարն այժմ պատրաստվում է Զապորոժյեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի շուրջ եռակողմ բանակցությունների Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Վերջինս արդեն ժամանել է երկիր և պատրաստվում է այցելել նաև Օդեսայի նավահանգիստ, որտեղից Ստամբուլի պայմանագրով ուկրաինական հացահատիկն արտահանվում է արտերկիր։ Չորեքշաբթի օրը ևս չորս նավ՝ արևածաղկի և եգիպտացորենի բեռով, լքել են տեղի նավահանգիստները։ Ընդհանուր առմամբ, ռուսական շրջափակման վերացումից և «հացահատիկային միջանցքի» բացումից հետո Ուկրաինայից դուրս են եկել պարենով բարձված ավելի քան 20  բեռնատար նավ։

Միևնույն ժամանակ ռուսական բանակի կողմից օկուպացված Մարիուպոլում շինարարությունը մեծ թափով ընթանում է։ ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը խոստացել է 3 տարում վերակառուցել գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքը։ Դրա վրա միլիարդավոր ռուբլիներ են ծախսվելու, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի բյուջեից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր