211652_close_icon
views-count835 դիտում article-date 18:46 24-09-2024

Խարկովի բազմաբնակարան շենքի ռմբակոծության հետևանքով կա 3 զոհ, 15 վիրավոր

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Խարկովում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել, 15 մարդ՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում գրել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նշվում է, որ ուղղակի հարված է հասցվել բարձրահարկ բնակելի շենքին՝ ուղղորդվող ավիառումբերով։ Փլատակներում դեռ կարող են մարդիկ մնացած լինել։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանը կեսօրից հետո հարվածել է քաղաքի առնվազն 4 թաղամասի։ 

Նմանատիպ նյութեր