211652_close_icon
views-count526 դիտում article-date 13:59 18-08-2022

«Սուրմալու»-ի պայթյունի քրեական գործով չկա փաստական տվյալ ահաբեկչության վերաբերյալ

Կառավարության այսօրվա նիստում ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց, թե արդյոք դիտարկվե՞լ է ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորության վարկածը, արդյոք այս պահի դրությամբ կա՞ն այդ վարկածները հիմնավորող կամ բացառող հանգամանքներ:

ՔԿ նախագահը ասաց, որ քրեական գործով տարբեր վարկածներ են քննվում, այդ թվում նաև վարչապետի կողմից նշված վարկածները:

«Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ»,- ասաց Քյարամյանը:

Վարչապետի խոսքով՝ դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, սակայն վերջանական եզրակացություն պետք չէ անել:

«Տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Նաև վիզուալ տեղեկությունները, որ ունենք, գրեթե բացառում են այդ հանգամանքը»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր