2371 դիտում
09:45 21-03-2017
ՀՀ ԿԳ նախարարը ճոխ հայտարարագիր է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը գույքի և ունեցվածքի մասին բավական «ճոխ» հայտարարագիր է ներկայացրել։ Ըստ այդմ, նա ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ հողամաս, մեկ ավտոմեքենա։ Մկրտչյանը շահաբաժին է ստանում երեք ընկերություններից, որտեղ, ի դեպ, մաս ունի նաև իր կուսակցական ընկերներից տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մկրտչյանը «Իզոտոպ Դելտա» ընկերությունում ունի 5 տոկոս, «Նետրինո»-ում՝ 10 տոկոս. «Այուդալոս»-ում՝ 20 տոկոս բաժնետոմս։ Այսպես՝ ԿԳ նախարարի պաշտոնական հայտարարագրից տեղեկացանք, որ ինքը «Իզոտոպ Դելտա» ընկերությունից ստացել 191 մլն դրամ, «Նետրինո»-ից՝ 23.5 մլն դրամ, «Այուդալոս» ընկերությունից՝ 15.9 մլն դրամ շահաբաժին։
Նա բանկերից մեկից ստացել 1488 հազար դրամի և 7183 դոլարի չափով փոխառություն։ Մկրտչյանի դրամական միջոցները կազմում են 20 հազար դոլար, 165 հազար ռուսական ռուբլի, 115 հազար եվրո. 7 մլն դրամ։ Հիշեցնենք որ Մկրտչյանն արդեն չորրորդ անգամն է նշանակվել ԿԳ նախարար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2397 դիտում
10:10 14-10-2015
Կառավարությունը, չնայած բյուջեի սղությանը և տնտեսական աճի անկմանը, շարունակում է ճոխ-ճոխ ծախսեր անել. «Առավոտ»
3205 դիտում
10:10 06-03-2015
ԴԱՀԿ պետն առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել. Ժողովուրդ
2329 դիտում
10:20 31-05-2019
Հայաստանում դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք հայտարարագիր չեն ներկայացրել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
556 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2125 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ