2044 դիտում
10:23 19-08-2022
Բանակցությունները հնարավոր են միայն ռուսական զորքերի դուրսբերումից հետո. Զելենսկի․ Euronews
ՌԴ-ի հետ բանակցությունները հնարավոր են միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումից հետո։ Այս մասին Լվովում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ Հաղորդում է Euronews-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ է եկել Ուկրաինա, կոչ է արել վերսկսել դիվանագիտական գործընթացը։
«Ես շատ զարմացած եմ այն խոսքերից, որ նրանք պատրաստ են ինչ-որ խաղաղության: Մարդիկ, ովքեր ամեն օր սպանում են, բռնաբարում, հարվածում են մեր խաղաղ քաղաքներին թեւավոր հրթիռներով, չեն կարող խաղաղություն ցանկանալ: Նախ նրանք պետք է լքեն մեր տարածքը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին: .
Հանդիպմանը մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նա նշել է, որ հացահատիկի գործարքի կնքումից հետո համաշխարհային շուկայում գյուղմթերքի գները նվազել են 9 տոկոսով։
«Մենք պարենի համաշխարհային շուկայում կայունացման նշաններ ենք տեսնում, բայց եկեք չխաբվենք: Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև այս փոփոխությունները ազդեն մարդկանց առօրյա կյանքի, նրանց հացթուխների վրա: Այս շուկայում մատակարարման շղթաները դեռ խաթարված են, իսկ էներգիայի պաշարների և փոխադրման գներն անընդունելի են»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15436 դիտում
17:07 24-11-2014
Խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդն ակտիվացրել է կրակոցները
4114 դիտում
15:37 28-11-2014
Խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդը չի դադարեցնում կրակոցները
10245 դիտում
19:18 22-03-2022
ՌԴ զորքերի ներխուժումից հետո երկիրը գոյության շեմին է. Զելենսկի