211652_close_icon
views-count1864 դիտում article-date 21:19 20-08-2022

Այսօր Կապան քաղաքի օրն է

Այսօր Կապան քաղաքի օրն է, ու առավոտից Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկել են մարզական, մշակութային, ժամանցային ու այլ բնույթի տարբեր տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանը:

«Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկադրումից հետո մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել քաղաքի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին ու քաղաքի հյուրերին շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

«Շատ կարևոր է հատկապես այս ժամանակներում ունենալ նման օրեր, երբ բոլորս միասին ենք․ միասնական լինենք, որպեսզի դիմակայենք բոլոր մարտահրավերներին», - նշել է մարզի ղեկավարը՝ փոխանցելով նաև երկրի բարձր ղեկավարության շնորհավորանքը։

Կապանում միջոցառումները շարունակվում են ու կտևեն մինչ ուշ երեկո»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր