1141 դիտում
15:29 22-08-2022
Արցախում մեկ շաբաթում հրդեհի 42 դեպք է արձանագրվել
42 հրդեհի դեպք մեկ շաբաթվա ընթացքում, ԱԻ պետական ծառայությանն ամփոփում է օգոստոսի 15-ից 21-ն ժամանակահատվածը:
Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1376 ահազանգ, որից 1239-ը արտակարգ:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին 18, բնածին 21 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ:
Հրդեհների կտրուկ աճի պատճառով ծառայության կենտրոնական ապարատի հրշեջ-փրկարար մասն ու արագ արձագանքման հատուկ ստորաբաժանմանհերթապահ խմբերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և հանրապետության առավել ռիսկային շրջաններում իրականարցել շուրջօրյա հերթապահություն:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 42 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:
Բոլոր դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 10 դռան բացում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, մեկ դեպքում իրականացվել է բարձունքային աշխատանքներ և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:
Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 1 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:
Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 52 պայթուցիչ, հակատանկային 1 ական, 7 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 13 ական, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, 25 ձեռքի և 12 նռնականետի նռնակ:
ԱԻ պետական щառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

Նմանատիպ նյութեր
1544 դիտում
15:45 08-02-2021
Արցախի տարածքում մեկ շաբաթում արձանագրվել է հրդեհի 16 դեպք Արցախի ԱԻՊԾ
824 դիտում
12:05 28-12-2020
Մեկ շաբաթում գրանցվել է 143 արտակարգ դեպք. Արձանագրվել է 12 մահ. ԱԻՆ
Այս բաժնից
976 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
991 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
970 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել