5582 դիտում
09:13 23-08-2022
Արմեն Փամբուխչյանի օգնականն անցնում է խմբակային ծեծկռտուքի մասնակից լինելու համար դատական գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ոչ մի րոպե դադար»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական Հայկ Ստեփանյանը՝ նկատի ունենալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով տեղում աշխատող փրկարարներին:
Այս օրերին գերմարդկային ջանքեր գործադրող փրկարարների աշխատանքն իսկապես դրվատանքի է արժանի, անհասկանալի ու բավականին տգեղ է, սակայն, մարդկային ողբերության ֆոնին ինքնագովազդվող չինովնիկների վարքագիծը: Նրացից մեկն էլ հենց նախարարի օգնական Ստեփանյանն է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների ու փոշու մեջ, չգիտես՝ ինչպես, փայփլուն կոշիկներով, հարդարված մազերով ու չփոշոտված հագուկապով էր միշտ երեւում տեսախցիկների ու ֆոտոխցիկների առջեւ: «Հեղափոխության պահապանների» գլխավոր հերոսը, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն էր, այժմ էլ, փաստորեն, Արմեն Փամբուխչյանին է օգնում գուցե փլատակների ֆոնին ճիշտ հագուստ ու կոշիկներ ընտրելու հարցում: Արտակարգ իրավիճակների նախարարի օգնականը փաստացի մի անձ է, որ այժմ՝ հենց այս պահին, խմբակային ծեծկռտուքի մասնակից լինելու համար դատական գործով է անցնում:
Այդ հանգամանքը, փաստորեն, բնավ չի կաշկանդում նախարար Փամբուխչյանին իրեն օգնական նշանակել մի անձի, որ, բացի ներկա դատական գործը, մինչեւ դա էլ լրատվամիջոցի վրա ձվային հարձակում իրականացնելու համար էր որպես մեղադրյալ ներգրավված: Բայց եթե «Ազատություն» ռ/կ-ի վրա «հարձակում իրականացնելու» համար դաշնակցական Գերասիմ Վարդանյանն այժմ կալանավորված է, ապա «պահապան» օգնականը «Հայելի» ակումբի վրա հարձակում իրականացնելուց հետո ոչ միայն չի կալանավորվել, այլեւ իշխանության բարձրագույն դափնիների է արժանացել, պաշտոն ստացել ու սկսել հիացական լուսանկարներ հրապարակել իր աշխատասենյակից, ԱԻՆ աշխատաժողովներից ու, որ ամենանողկալին է, խրոխտ կեցվածքով՝ փլատակների վրայից: Արմեն Փամբուխչյանը Հայկ Ստեփանյանին տաքուկ աթոռ շորհելիս գուցե տեղյակ չի եղել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անգամ ժամանակին քննադատել արկածախնդիր երիտասարդի վարքագիծը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2052 դիտում
10:01 07-07-2020
ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը Արմեն Փամբուխչյանի մանկության ընկերն է. «Ժողովուրդ»
1117 դիտում
22:22 19-12-2023
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը բավականին աշխույժ է անցնում․ Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ