211652_close_icon
views-count2114 դիտում article-date 13:13 23-08-2022

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ՀՀ արդարադատության նախարարը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել  Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետություն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի մայիսի 18–ի վճիռը։

ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15:15-ին:

Նմանատիպ նյութեր