2327 դիտում
09:25 24-08-2022
Պաշտոնյաները չեն կարող նվեր ընդունել. նոր նախագիծ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում:
Օրենքում դրույթ կամրագրվի, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պետք է ապահովեն, որ իրենց ընտանիքի անդամները եւ իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ:
Ընդ որում՝ «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից տեղեկացավ, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն:
Հիմա հետաքրքիր է՝ ինչ են անելու հեղափոխական իշխանիկները, որոնք անգամ շոր հագնելու խնդիր ունեին, իսկ հիմա բրենդային ապրանքանիշներից են միայն օգտվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9196 դիտում
10:37 06-03-2019
Հայաստանների հին ու նոր պաշտոնյաները կարող էին «բախվել». «Ժողովուրդ»
1126 դիտում
14:29 25-08-2014
Ռուս պաշտոնյաները չեն մասնակցի ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովին
1906 դիտում
09:21 18-12-2014
Մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս չեն հասկացել, թե ինչ է պետությունը. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1261 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1012 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»