211652_close_icon
views-count1177 դիտում article-date 14:29 25-08-2014

Ռուս պաշտոնյաները չեն մասնակցի ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովին

Ռուս պաշտոնյաները հրավերներ չեն ստացել ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովին մասնակցելու համար, որին քննարկվելու են ՆԱՏՕ-ի հարաբերությունները ՌԴ-ի հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Коммерсантъ»-ին: Գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-5-ը Ուելսում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաև ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը կոլեկտիվ պաշտպանվածության ամրապնդման շուրջ, ռազմական ծախսերի ավելացումը, ՌԴ-ի հետ հարաբերությունները և Ուկրաինայի հետ կապերի ամրապնդումը, ինչպես նաև զորքերի դուրսբերումը Աֆղանստանից: Ինչպես նշվում է Դաշինքի կոմյունիկեում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կգումարվի պատմության ծայրահեղ պահին, երբ գլոբալ անվտանգությունը գնալով դառնում է ավելի անկայուն, ինչպես որ ցույց տվեցին Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում: Չնայած այն հանգամանքին, որ բոլոր կարևոր թեմաները այս կամ այն կերպ կապված են ՌԴ-ի հետ, Մոսկվայից պաշտոնյաներ չեն լինելու Ուելսում: Ինչպես բացատրել են Դաշինքին մոտ կանգնած լրատվամիջոցի աղբյուրները, ռուսական պատվիրակության մասնակցությունը սեպտեմբերյան գագաթնաժողովին համարվել է ոչ նպատակահարմար: Ռուսական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ իրենք չեն սպասել հրավերի, և հիշեցրել են, որ ապրիլին ՆԱՏՕ-ում որոշվել է սահմանափակել Մոսկվայի հետ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր