211652_close_icon
views-count1329 դիտում article-date 12:23 25-08-2022

ՊԵԿ-ը 2021թ․ շահութահարկի հաշվարկների մասով կամերալ արձանագրությունների արդյունքում ծանուցել է 2237 հարկ վճարողի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական եկամուտների կոմիտեն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային տարվա ավարտից հետո  ուսումնասիրում ու վերլուծում է հարկ վճարողների ներկայացրած տարեկան շահութահարկի յուրաքանչյուր հաշվարկ և հայտարարագրված ցանկացած տվյալ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերվում են ծախսերի ուռճացման և եկամուտների թերհայտարարագրման դեպքերին: 

Ամենօրյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ռիսկերի մասին ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունն անմիջապես ծանուցում է տնտեսվարողներին: Արդյունքում հարկ վճարողները ներկայացնում են հիմնավորումներ կամ ճշտված հաշվարկներ՝ զերծ մնալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուգանքներից և տույժերից կիրառումից: 

2021թ.-ի համար ներկայացված շահութահարկի հաշվարկների մասով, բացառապես կամերալ արձանագրությունների արդյունքում, ծանուցվել է 2237 հարկ վճարող: Նրանցից շուրջ 500-ը՝ իրացման շրջանառություն հայտարարագրելու պայմաններում չի ներկայացրել շահութահարկի հաշվարկները, իսկ ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում՝ շուրջ 800 դեպքով հայտարարագրվել է 6,1 մլրդ դրամ շահութահարկ, համախառն եկամուտն ավելացել է 11,9 մլրդ դրամով: 

Մանրամասները՝ տեսանյութում։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր