211652_close_icon

Անցկացվել են հրամանատարական հավաքներ, քննարկվել են մարտական պատրաստությանն առնչվող հարցեր

views-count1326 դիտում article-date 20:47 25-08-2022

Օգոստոսի 25-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։

Քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զորամասերում առօրյա ծառայության կազմակերպմանը, զինվորական կարգապահության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հավաքների մասնակիցների բարձրացրած հարցերի և առաջարկությունների վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։

Նմանատիպ նյութեր