1768 դիտում
10:14 26-08-2022
Ուժայիններին հրահանգված է` կոմպրոմանտներ գտնել Էդգար Ղազարյանի դեմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունների կողմից հերթական հրահանգն է իջեցվել ուժային կառույցներին: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ուժայիններից պահանջվել է կոմպրոմատներ գտնել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի դեմ: Ինչպես հայտնի է, վերջինս նոր պայքար է սկսել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, եւ պահանջում է նրա հրաժարականը: Եվ, ահա, տեւական ժամանակ է՝ ուժային կառույցները փորփրում են Ղազարյանի՝ մարզպետ, դեսպան, ՍԴ աշխատակազմի ղեկավար եղած ժամանակահատվածը, սակայն որեւէ բան չեն գտել նրա դեմ:
Իհարկե, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, եւ ուժայինները որոշել են չհանձնվել, ամեն դեպքում ինչ որ բան գտնել Էդգար Ղազարյանի դեմ՝ կատարելով վերադասի հրահանգները: Իսկ մինչ այդ արդեն սկսվել է կեղտոտ արշավը Ղազարյանի դեմ. սոցիալական տիրույթում փորձում են սեւացնել նրան: Անգամ այդ խաղերի մեջ է մտել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Վերջինս լրատվականներից մեկի հետ զրույցում նշել է. «Էդգար Ղազարյանը ո՞վ է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման, ի՞նչ է իրենից ներկայացնում, կներեք, այդ ոչնչությունը, նա հասարակ սրիկա է, թալանչի, մարզպետ եղած ժամանակ թալանածն էլ Կոմիտասում վեր է ածել անշարժ գույքի»:
Թե ինչ փաստեր ունի Աղազարյանը նման մեղադրանքներ ներկայացնելու համար, անհասկանալի է, բայց փաստ է նաեւ, որ կեղտոտ արշավ է սկսվել նաեւ Ղազարյանի ընտանիքի դեմ: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
10239 դիտում
09:21 30-06-2017
Հրահանգված է «Սասնա ծռերի» գործով դատաքննության օրերին որևէ կալանավայրից որևէ ազատազրկվածի դուրս չհանել. «ժողովուրդ»
1171 դիտում
08:55 28-02-2024
«Մեղադրանքը սխալվել է». Ալեն Սիմոնյանի քաղաքական հրահանգը ուժայիններին. «Ժողովուրդ»
7277 դիտում
10:01 01-03-2017
Գյումրիում տեղակայված զորամասի ծառայողներին հրահանգված է քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին․ «Ժամանակ»
Այս բաժնից
1234 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1003 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»