10299 դիտում
09:21 30-06-2017
Հրահանգված է «Սասնա ծռերի» գործով դատաքննության օրերին որևէ կալանավայրից որևէ ազատազրկվածի դուրս չհանել. «ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով նշանակված դատական նիստերը փոթորկել են ոչ միայն դատական, ոստիկանական, փաստաբանական, դատախազական համակարգը, այլև քրեակատարողական հիմնարկների ու դատապարտյալների առօրյան:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մի շարք գործերով կալանավորված անձինք, որոնց դատաքննությունը նշանակված է այն օրը, երբ պետք է տեղի ունենա «Սասնա ծռերի» կամ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների գործով դատաքննությունը, ուղղակի տապալվում են: Ինչո՞ւ, որովհետև հրահանգված է այդ օրերին որևէ կալանավայրից որևէ ազատազրկվածի դուրս չհանել: Ողջ ուժերը կենտրոնացված են «Ծռերի» վրա:
Օրինակ՝ հունիսի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատարանի նախագահ Դավիթ Բալայանի նախագահությամբ, պետք է կայանար Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի նախկին ավագ տեսուչ Գևորգ Բրուտյանի մասով հարուցված քրեական գործով դատական նիստը: Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից կալանավորին չեն բերել դատարան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5929 դիտում
10:03 15-03-2018
Իրականում ինչո՞ւ են դադարեցվել «Սասնա ծռերի» գործով դատավորի լիազորությունները. «Ժողովուրդ»
2311 դիտում
15:00 01-08-2016
«Սասնա ծռերի» գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 մարդ. գործը կփոխանցվի այլ մարմնի. ՀՀ ԱԱԾ
22202 դիտում
14:54 09-08-2016
Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը «Սասնա ծռերի» գործով, ամենայն հավանականությամբ, կանցնեն որպես վկա
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»