211652_close_icon
views-count616 դիտում article-date 18:08 26-08-2022

Տեղեկությունը, թե իբր Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է, ակնհայտ զրպարտություն է. «Վերածնվող Հայաստան»

Մամուլում շրջանառվում է իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն առ այն, թե իբր Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է:

Սա ակնհայտ զրպարտություն է, որը բացառապես նպատակ է հետապնդում արատավորել Վահե Հակոբյանին՝ նրա անունը շաղկապելով կեղծ երևույթների հետ: Այս մասին ասված է «Վերածնվող Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

«Մշտապես փորձելով զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին­ արձագանքելու մոտեցումից՝ այնուամենայնիվ, իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելը դառնում է անհրաժեշտություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր