1806 դիտում
23:08 26-08-2022
ՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին. հայ զինծառայողները, Էլբրուս լեռան գագաթին տեղադրել են ՀԱՊԿ-ի և Հայաստանի Հանրապետության դրոշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։
Մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր՝ բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ:
Վերջին, ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) նվաճումը։
Ի նշանավորումն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-րդ տարեդարձի և ՀԱՊԿ կազմավորման 20 ամյակի՝ հայ զինծառայողները, որպես կառույցում նախագահող պետության ներկայացուցիչներ, Էլբրուս լեռան գագաթին տեղադրել են ՀԱՊԿ-ի և Հայաստանի Հանրապետության դրոշները:

Նմանատիպ նյութեր
5798 դիտում
13:47 10-08-2019
Հայաստանի և Պակիստանի զինված ուժերը ցանկություն հայտնեցին հաջորդ տարի մասնակցել «Էլբրուսյան օղակ» մրցույթին
1618 դիտում
15:55 01-02-2014
Սոչի-2014-ի Օլիմպիական կրակը` Էլբրուս լեռան գագաթին. տեսանյութ
1404 դիտում
19:52 07-09-2015
Փաստաբանների պալատի դրոշը ծածանվել է Կազբեկ լեռան գագաթին. ֆոտոշարք
Այս բաժնից
907 դիտում
09:35 20-10-2024
Օդի ջերմաստիճանը ատիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
730 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
553 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար