Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ օտարերկրացի 9 լեռնագնացներ Արագած լեռան հյուսիսային գագաթին մնացել են ձնահյուսի տակ․ նրանցից 8-ը հայտնաբերվել են, 1-ի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 9 անձից բաղկացած օտարերկրացի արշավախումբը Արագած լեռան հյուսիսային գագաթին մնացել է ձնահյուսի տակ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Արագածի և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցում են 51 փրկարար և «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության 2 ուղղաթիռ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ փնտրվող 9 քաղաքացիներից 8-ին, որոնք Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ են, և լեռնագնացներ, փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ։ Վերջիններս նաև ձնահյուսքի տակ մնալու հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել։
Ֆոտոլրագրողը հայտում է, որ օտարերկրացի լեռնագնացներին ուղղաթիռներով մի քանի անգամ բերում էին Արագած գյուղի միջնակարգ դպրոցի մարզադաշտի տարածք, որտեղ էլ Ապարանի և Արագածի փրկարարները, հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Արագած գյուղի բնակիչները, Արագածի գյուղապետարանի և Ապարանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ, վիրավորների ուղղաթիռներից իջեցնում և պատգարակներով մոտեցնում էին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին, որտեղ Ծաղկահովիտի և Ապարանի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերում նրանց, ապա տեղափոխեցին տարբեր հիվանդանոցներ՝ մի մասին՝ Ապարանի, մի մասին՝ Արագածի, մի մասին էլ՝ Երևանի հիվանդանոցներ։
Այս պահին որոնողափրկարարական աշխատանքները մթության հետ կապված ժամանակավորապես դադարեցվել են։ Առավոտյան կվերսկսվեն այդ քաղաքացուն որոնելու աշխատանքները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի