211652_close_icon
views-count439 դիտում article-date 15:05 27-08-2022

Չինաստանի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ

Օգոստոսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին, տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից:

«Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ Վայոց ձորի մարզը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։

Դեսպան Ֆան Յոնգն իր խոսքում նշեց, որ 30 տարիների արդյունավետ դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, և համատեղ ուժերի ներդրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջև ուղենշված բոլոր նպատակների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։ Ընդգծվեցին նաև կրթության և մշակույթի ոլորտները՝ դիտարկելով մարզում չինարեն լեզվի ուսուցման կենտրոնի ստեղծման և կրթության ոլորտում այլ համագործակցության հնարավորությունները։

Գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում արձանագրված հաջողություններին ծանոթանալու նպատակով կողմերն այցելեցին մարզի առաջատար գինեգործարաններից մեկը՝ Արենիի գինու գործարան, որտեղ հյուրերը ծանոթացան ոչ միայն գինեգործարանի հարուստ պատմությանը, այլև մարզի գինեգործության ոլորտի ողջ ներուժին և արտահանման հնարավորություններին։

Հյուրերն այցելեցին նաև Թռչունների քարանձավ, որտեղ ներկայացվեց աշխարհում հնագույնը համարվող գինեգործական համալիրը։
Զբոսաշրջության ոլորտում երկուստեք ընդգծվեց մարզի հարուստ պատմամշակութային արժեքների և ներուժի՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում հանրայնացնելու կարևորությունը։ Այդ համատեքստում հյուրերն այցելեցին նաև Վայոց ձորի այցեքարտ հանդիսացող, Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը՝ Նորվանաք վանական համալիր։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ ՉԺՀ դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր խոստումնալից հնարավորությունների սկիզբ և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»։

Возможно, это изображение 2 человека и люди стоят

Возможно, это изображение 3 человека и люди сидят

Возможно, это изображение 3 человека, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 4 человека и люди стоят

Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 5 человек и люди стоят

Возможно, это изображение 5 человек и в помещении

Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 5 человек и люди стоят

 

Նմանատիպ նյութեր