211652_close_icon
views-count1632 դիտում article-date 22:27 27-08-2022

Փրկիչ-առաջնորդների մրցակցությունը միշտ էլ ավարտվում է պետության կործանարար տապալմամբ. Նարինե Դիլբարյան

Փրկիչ-առաջնորդների մրցակցությունը միշտ էլ ավարտվում է պետության կործանարար տապալմամբ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը:

«Հայաստանի և Արցախի պետական դիմադրողականության անկումը հասնում է ծայրակետին, և պատասխանատուն ոչ միայն կազմաքանդող խամաճիկ իշխանություններն են, որոնց կարողունակությունն աներկբա է, այլ նաև առաջատար լինելու համարումն ունեցող խորհրդարանական ընդդիմությունը, որը տարաբնույթ հակասական քայլերի է դիմում՝ հանրությանը ազգային պետական նպատակների շուրջ միաբանելու փոխարեն՝ առաջնորդի բարդույթով տառապում:

Առաջինն ու միակ հայրենասերը լինելու կպչուն-սևեռուն գաղափարները բոլոր դարերում հայ քաղաքական-հանրային ուժերի ձախողումների հիմնապատճառն են եղել: Դա հասկացել է թշնամին և կողմնորոշվել, իսկ մենք, հայկական բանակը, ազգային անվտանգությունը ,տնտեսությունը, կրթությունն ու գիտությունը, Արցախ-Հայաստան կապը վտանգած, մարդկային և տարածքային կորուստների խելագար քաոսում շարունակում ենք իրար մերժել, թերագնահատել, անձնական հավակնությունները գերադասել, բոլորին պիտակավորել, վարկաբեկել, հետո էլ լալահառաչ բղավել, թե ինչու է հասարակությունը անհույս և թևաթափ բոլորին մերժում:

Փաստորեն՝ «Մերժիր Սերժին» կարգախոսն իրականում սահուն դարձավ «Մերժիր ինքնիշխան պետությունը», «Կեցցե ստրկական անհայրենիք օտարահպատակությունը»»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր