3071 դիտում
15:30 28-08-2022
Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ օգտագործելով իրեն բնորոշ դիվանագիտական բառապաշարը. Արցախի ԱԳ նախարար
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ օգտագործելով իրեն բնորոշ դիվանագիտական բառապաշարը։
Պատճառներից մեկը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների՝ օկուպացված Շուշի մեկնելուց հրաժարվելն էր։ Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ։
Սակայն Մինսկի խումբը փլուզելու Ադրբեջանի գործողությունների պատճառներն այլ տեղ են։ ԵԱՀԿ Մինսկի խմբի և, մասնավորապես, այդ խմբի համանախագահության ինստիտուտը փլուզելու Բաքվի շահագրգռվածության հիմնական պատճառն այն է, որ սրանով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը, որը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման բանակցային գործընթացի ճանաչված կողմ։
Իսկ համապատասխան փաստաթղթերի, հայտարարությունների և այլ քաղաքական ու իրավական ակտերի մեծ մասը գտնվում է Մինսկի խմբի և Մինսկի գործընթացի գործունեության ոլորտում։ Մինսկի խմբի և այդ խմբի համանախագահությունը լուծարումը, ըստ Բաքվի տրամաբանության, պետք է ոչնչացնի Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը։
Այստեղ Բաքուն և Անկարան գործում են միասին՝ ամեն կերպ օգտվելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասություններից, ինչը նույնպես ազդում է Մինսկի խմբի համանախագահության գործունեության վրա։ Բայց այս էմոցիոնալ սիրախաղը, որի միջոցով ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է հաճոյանալ Ռուսաստանին, բնականաբար տակտիկական ու ժամանակավոր քայլ է։

Նմանատիպ նյութեր
10348 դիտում
10:13 07-07-2018
Հայկական կողմը պահանջել է ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից Արցախի վերաբերյալ կիրառել ԵԱՀԿ ՄԽ բառապաշարը. «168 Ժամ»
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան