211652_close_icon

Հերթական վանդալիզմը՝ Երևանում. կոտրել են արաբկիրցի ազատամարտիկներին նվիրված խաչքարի վերին հատվածում գտնվող Հիսուսի գլուխն ու ձեռքը. վնասել են նաև հավերժության նշանի որոշ հատված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count42753 դիտում article-date 18:31 29-08-2022
Երևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ են իրականացրել:

Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել են Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավերժության նշանի որոշ հատված էլ ճիվաղը կամ ճիվաղները նույնպես վնասել են:

Խաչքարը տեղադրվել է 2007 թ.-ին՝ այն ժամանակ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հովանավորությամբ և այն կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը 1-1,5 կմ հեռավորության վրա է գտնվում:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր