820 դիտում
12:46 30-08-2022
Կատարվում է ժողովրդական վարպետի վկայականի շնորհման փաստաթղթերի ընդունում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2022 թ. Ժողովրդական վարպետի վկայական շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում:
Գործընթացին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ստեղծագործում են դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում՝ պահպանելով հայկական արհեստագործության ավանդույթները, նպաստելով ժողովրդական արվեստի պահպանման, շարունակական զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցման գործին:
Դիմելու վերջնաժամկետը 2022 թ. սեպտեմբերի 30-ն է: Առաջին փուլի ընտրության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին: Դիմումի ձևը և հարցաթերթիկը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3pSN5SL:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: Էլեկտրոնային փոստով փաստաթղթերը ուղարկելու հնարավորության բացակայության պարագայում կարելի է դրանք տպագիր տարբերակով ներկայացնել թանգարան (Երևան, Աբովյան 64) երեքշաբթիից շաբաթ օրերին՝ ժամը 11:00-17:00:
Հարցերի դեպքում նշված ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 531 073, 077 457 697:

Նմանատիպ նյութեր
1358 դիտում
16:26 16-03-2021
Հրազդանցի երիտասարդ գեղանկարչուհին ասեղնագործության բնագավառում արժանացել է ժողովրդական վարպետի կոչման
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում