1473 դիտում
09:37 01-09-2022
Նոր «չափարներ» Սևանի շուրջ. նախկին նախարարի խոստումները՝ օդում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւանի ափամերձ հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունները քանդելու խոստում գրեթե բոլոր իշխանություններն են տալիս: Նմանատիպ խրոխտ ու բոցաշունչ ելույթ շրջակա միջավայրի նախկին նախարար, ներկայումս Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էր նաեւ ունենում դեռեւս 2020 թվականին՝ ասելով. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է»: Ըստ տրամաբանության՝ ապօրինի կառուցված ու մոտ 4 հազարի հասնող շենք-շինությունները հերթով, կարգով, շարքով պետք է ապամոնտաժվեին:
Այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՇՄ նախարարություն հարցում էր ուղարկել, թե 2 տարվա ընթացքում քանի շինություն է քանդվել: Մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ապամոնտաժման աշխատանքեր են կատարվել 2021թ.-ին միայն: «2022-ին դեռեւս ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել: «Առաջնահերթությունը տրվել է ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրման աշխատանքներին»,- ասված է նախարարության՝ մեզ տրամադրված պատասխանում: 2021-ին ՇՄ նախարարությունը Սեւանա լճում 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն ապամոնտաժել: Այս թվերը լավագույնս են խոսում իշխանության՝ Սեւանա լճի մասին տարբեր ժամանակներում արած վերամբարձ հայտարարությունների, այդ թվում՝ ապօրինի շինություններն ապամոնտաժելու մասին: Սեւանի մասին, ի դեպ, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր բարձրախոսում՝ ասելով. «Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանն այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափար է դրված»:
Հայտարարությունից ավելի քան երեք տարի անց, սակայն, տեսնում ենք, որ Սեւանա լճի ափամերձ հատվածների «չափարները» ոչ միայն չեն հանվել, այլեւ նոր «չափարներ» են ավելացել, որ պատսպարում են նորօրյա բիզնեսմենների՝ Սեւանի ափին կառուցվող առանձնատները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1228 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
997 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»