211652_close_icon
views-count1145 դիտում article-date 12:01 01-09-2022

Արցախի նախագահը ներկա է գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ սեպտեմբերի 1-ին այցելել է մայրաքաղաքի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր ու ներկա գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը: Հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Երկրի ղեկավարը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ, աշխատասիրություն ու ամենայն բարիք:

Միաժամանակ նախագահը համոզմունք է հայտնել, որ աշակերտները կգործադրեն բոլոր ջանքերը անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ, կդառնան գրագետ ու կիրթ մարդիկ, իրենց երկրի արժանի քաղաքացիներ, քանի որ նաև դրանով է պայմանավորված Արցախի ապագա հզորությունն ու զարգացումը:

Նմանատիպ նյութեր