953 դիտում
13:18 01-09-2022
Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. վարչապետ
Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որը ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, մեկնարկել է:
Այս ծրագրի իրականացման արդյունքում, նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ և դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
807 դիտում
13:33 17-04-2015
Չիլիում տասնյակ հազարավոր ուսանողներ կրկին անվճար կրթություն են պահանջել
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»