Չիլիում տասնյակ հազարավոր ուսանողներ կրկին անվճար կրթություն են պահանջել
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում աշակերտների և ուսանողների բողոքի ցույցը վերացվել է ոստիկանների հետ բախումների, ինչի հետևանքով ձերբակալվել է 134 մարդ:
Ոստիկանների տվյալներով, բողոքի ցույցին մասնակցել է շուրջ 40 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները պնդում են, որ ցուցարարների թիվը հասել է 180 հազարի:
Նշենք, որ ցուցարարնեը կրկին անվճար կրթություն են պահանջել: