211652_close_icon
views-count2140 դիտում article-date 22:52 02-09-2022

Սեպտեմբերի 3-ից թիվ 15 տրոլեյբուսային երթուղին ժամանակավորապես չի գործի. Քաղաքապետարան

Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի:

Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալարերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքպետարան
 
 

Նմանատիպ նյութեր