Ուրարտուն գոլառատ խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին և առավելության հասավ 4:1 հաշվով։
«Ուրարտուի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, աչքի ընկավ նաեւ կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը։
Բանակայիններից 49-րդ րոպեին աչքի ընկավ Միքայել Միրզոյանը։
«Ուրարտուն» 12 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական և 4 միավորով է զիջում առաջատար «Ալաշկերտին»։ ԲԿՄԱ-ն 3 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։