1284 դիտում
21:03 04-09-2022
Ուկրաինան ԵՄ-ից 5 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն ստանալու հույս ունի
Ուկրաինան Եվրամիությունից 5 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն ստանալու հույս ունի՝ տնտեսության եւ բանակի աջակցության, ինչպես նաեւ մոտեցող ձմռանը պատրաստվելու համար, կիրակի ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, տեղեկացրել է Reuters-ը։
«Դա կօգնի ապահովել մեր տնտեսության կայունության ապահովմանը, կաջակցի բանակին եւ... ջեռուցման սեզոնին»,- նշել է Շմիգալը Telegram-ի իր հայտարարությունում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերի հետ բանակցություններից առաջ։
Շմիգալը, որը Բեռլին է մեկնել շաբաթ երեկոյան, ինչպես սպասվում է, կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ պաշտոնական այլ անձանց հետ։
Սպասվում է, որ Գերմանիան այս աշնանը Ուկրաինա կմատակարարի հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր, ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։

Նմանատիպ նյութեր
994 դիտում
16:07 23-05-2023
Եվրահանձնաժողովն Ուկրաինային է տրամադրել 1,5 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնության նոր տրանշը
1051 դիտում
10:29 13-11-2023
Գերմանիան 2024-ին Ուկրաինային 4 մլրդ-ի փոխարեն կտրամադրի 8 մլրդ եվրոյի ռազմական օգնություն. ՊՆ ղեկավար
Այս բաժնից
874 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
745 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
937 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ