211652_close_icon
views-count38452 դիտում article-date 23:32 05-09-2022

Երևանի Ավան վարչական շրջանում տևական ժամանակ է, կոյուղատարը ողողել է մի ամբողջ փողոց ու բարձրահարկ շենքեր. թաղապետարանից ու «Վեոլիա Ջրից» էլ ասում են՝ տեղյակ ենք, հերթի մեջ եք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տևական ժամանակ է, Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակով 7-րդ փողոցի բնակիչները չեն կարողանում հստակ պատասխան ստանալ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ու «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի  5-ին, բնակիչներն ասում էին ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում. «2 ամսից ավելի է, փողոցում կոյուղաջրերը անխնա հոսում են ու ողջ տարածքը, որտեղ կան նաև բազմաբնակարանային շենքեր, պատվել է գարշահոտությամբ:

Զանգում ես Ավանի թաղապետարան, հասկանում ես, որ առաջնորդվում են՝ «էշ մի սատկի գարուն կգա» խոսքով: «Վեոլիա Ջուր» զանգում ես, պատասխանում են՝  գիտենք, հերթի մեջ եք: Թե էդ հերթը երբ ա մեզ հասնելու, չգիտենք: Լրիվ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում  բնակիչներիս նկատմամբ:

Վճարումներն էլ կանոնավոր կատարում ենք: էդ գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը քիչ էր, փողոցում կա սովետական տարիներից մի շինություն, որը իսկական պատուհաս է դարձել բնակիչներիս համար:  Էդ շինության համար մի քանի անգամ դիմել ենք Ավանի թաղապետարան ու խնդրել, որ սեփականատիրոջը պարտավորեցնեն, որպեսզի տարածքը ցանկապատեն, որ դժբախտ դեպքեր տեղի չունենան, սակայն մեզ ասում են՝ մենք անզոր ենք, կամ էլ տարածքի վրա աչք ունեք:

Լրիվ «երկնքից իջած, ոտերն ամպոտ» պաշտոնյայի պատասխան:

Հույս ունենք, որ  այս գարշահոտության մասին եթե քաղաքապետը տեղեկանա, հարցը կարճ ժամանակում կլուծվի»:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր