1243 դիտում
17:00 08-09-2022
Ինչպես զարգացնել գիտությունը Հայաստանում․ պատասխանում են STARMUS-ին հրավիրված գիտնականները
STARMUS փառատոնին հրավիրված գիտնականները ներկայացրեցին իրենց պատկերացումները և գաղափարները, թե ինչպես կարելի է զարգացնել գիտությունը Հայաստանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող իսպանական SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանին նշեց, որ դրա համար մեծ ջանքեր են պետք։
Հերնանին ընդգծեց, որ STARMUS փառատոնին ընդառաջ ահռելի աշխատանք է արվել, որը պետք է շարունակվի նաև դրա ավարտից հետո: «Սա շատ լավ հնարավորություն է, և ամենակարևորը՝ Հայաստանը ճիշտ ռազմավարություն է որդեգրել»,- ասաց Խուան Թոմաս Հերնանին՝ կարևորելով այն հանգամանքը, որ փառատոնի շրջանակներում Հայաստանում են բազմաթիվ անվանի գիտնականներ։
SATLANTIS-ի համահիմնադիրը հայտնեց, որ իր ընկերությունը Հայաստանում ծրագրեր է իրականացնելու։
«Երկու ծրագրերն էլ իրականացվելու են Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ։ Առաջինը վերաբերվում է ամպային տեխնոլոգիաների արբանյակային տվյալների պաշտպանությանը, երկրորդը՝ SATLANTIS-ի կողմից Եվրոպայում անցկացվող համաժողովին մասնակցությունն է՝ սև մատերիայի ուսումնասիրության թեմայով։ Հետևաբար, աշխատանքը պետք է շարունակական լինի, որպեսզի արդյունքներն էլ լինեն շարունակական»,- ասաց Հերնանը։
Ավիատիեզերական ինժեներ և Եվրոպական տիեզերական գործակալության 2003-2015 թվականների գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Դորդեյնի կարծիքով՝ այն հանգամանքը, որ արդեն աշխարհի տարբեր երկրներից տարբեր փորձագիտական կարողություններ և տարբեր մշակույթներ ունեցող մարդիկ մեկտեղվել են Հայաստանում, լուրջ առաջընթաց է։
«Այս շենքը միակ վայրը չէ, որտեղ ես ելույթ եմ ունենում։ Ես ելույթ եմ ունեցել Պոլիտեխնիկական համալսարանում և պետք է ասեմ, որ ուսանողների կողմից այնքան հետաքրքրիր հարցեր եղան, որ, եթե պատասխանելու լինեի բոլորին, ապա մինչև այս պահը դեռ այնտեղ պետք է լինեի։ Լինելու եմ նաև Տնտեսագիտական համալսարանում։ Համոզված եմ, որ ուսանողների շրջանում շատ մեծ մոտիվացիան արդեն ապագայի համար խոստումնալից ռեսուրս է, որովհետև Երկիր մոլորակի վրա միակ բնական ռեսուրսը կամ պաշարը երեխաների ուղեղներն են։ Սա հսկայական կարողություն է՝ պայմանով, որ նրանք պատշաճ կրթություն կստանան»,- ընդգծեց Ժան-Ժակ Դորդեյնը։
ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի թռիչքային էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետյանը շատ կարևոր է համարում երիտասարդների ոգեշչնելը, որպեսզի գիտությամբ զբաղվեն։
«Շատ կարևոր է, որպեսզի շատ անվանի գիտնականներ լինեն Հայաստանում։ Կարծում եմ, որ այդ ոգեշնչման խնդիրն այդպիսով լուծվում է։ Երկրորդը՝ ռեսուրսներն են։ Իմ փորձից դատելով՝ պետք է ասեմ, որ վերջին շրջանում Կառավարությունն ավելացնում է աջակցությունը մասնավոր գիտական նախաձեռնություններին: Թեև մենք փոքր ենք, բայց ունենք հզոր սփյուռք, որը կանգնած է մեր կողքին և պատրաստ է աջակցել մեզ»,- ընդգծեց Կարապետյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշեց, որ STARMUS-ը կազմակերպեց հանրային և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում։
«Կարծում եմ, որ սա շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է ռեսուրսները համատեղել և արդյունքի հասնել։ Մենք այստեղ մեր նպատակները հստակ ձևակերպել ենք, թե ինչպես մասնավոր և պետական ռեսուրսների համատեղմամբ կարող ենք լավ արդյունքի հասնել։ Ինչպես գործընկերները նշեցին, ամենակարևորը նպատակի ճշգրտումն է, որովհետև փոփոխվող աշխարհում շատ կարևոր է, որպեսզի դու չսահմանափակես քեզ մի ուղղությամբ ու ճկունություն ունենաս, որպեսզի հասկանաս, թե որոնք են կարևոր ուղղությունները, կարողանաս ռեսուրսներ գտնել, կազմակերպել ու հասնել նպատակիդ»,- եզրափակեց Մանթաշյանը։

Նմանատիպ նյութեր
1231 դիտում
21:39 25-06-2019
ՀՀ ԳԱԱ-ի ձեռք բերած սարքի շնորհիվ քիմիական գիտությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի
10657 դիտում
22:05 11-12-2016
Գաղտնիքներ, որոնց բացատրությունն այդպես էլ չի կարողանում տալ ժամանակակից գիտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
6541 դիտում
14:21 13-02-2017
Երբ գիտությունը խենթանում է․ թռչող սքեյթբորդեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին