211652_close_icon
views-count1382 դիտում article-date 14:42 11-09-2022

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստները հրաժարվում են մեկնել Ռուսաստան

armsport.am-ը գրում է. Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հինգ խաղացողներ հրաժարվե են Սանկտ Պետերբուրգ մեկնել՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղի համար։ Այս մասին հայտնում է Sportske.ba-ը:

Խոսքը Բոսնիա և Հերցեգովինայի լավագույն խաղացողների մասին է։ Մասնավորապես՝ Ջեկոն, Պյանիչը, Իբիշևիչը, Ահմեդհոջիցն ու Հաջիցը։ Ընդգծվում է, որ գրեթե բոլոր հիմնական կատարողները պատրաստ են բոյկոտել հանդիպումը։

Բոսնիա և Հերցեգովինայում երկրորդ օրն անընդմեջ քննադատություններ են հնչում տեղի ֆեդերացիայի հասցեին։ Հասարակությունը դժգոհ է ՌՖՄ-ի հետ պայմանավորվածությունից.

Ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին։

Նմանատիպ նյութեր