211652_close_icon

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար․ ԱՀ ՊՆ

views-count3255 դիտում article-date 11:11 13-09-2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։

Այս մասին տեղեկանում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին,  տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության  ուղղությամբ  սադրանքներ ձեռնարկելու համար։

Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։

Նմանատիպ նյութեր