211652_close_icon
views-count3090 դիտում article-date 12:08 13-09-2022

Դիմել ենք ՀԱՊԿ-ին, և այդ դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Փաշինյան

Ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով Հայաստանի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ-ում այժմ տեղի է ունենում մշտական խորհրդի նիստ: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այն պահից սկսած, երբ հայտնի էր դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են վարչապետի մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը մինչև լուսաբաց շարունակվել է: Մասնակցել են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը:

«Եվ այդ քննարկման արդյունքներում որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ: Դիմել ենք արդեն ՌԴ-ին՝ 1997 թվականին բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա: Եվ որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,-ասաց Փաշինյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 08.00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Հայկական կողմը հայտնել է այս պահի դրությամբ 49 զոհի մասին, կան վիրավորներ:

Նմանատիպ նյութեր