211652_close_icon
views-count1918 դիտում article-date 16:21 13-09-2022

«Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր 4 կետեր ներառել ԱԺ հայտարարության նախագծում. որոնք են դրանք

«Հայաստան» խմբակցությունը առաջարկում է չորս կետեր ներառել Ադրբեջանի հարձակման կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծում: Խմբակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստան» խմբակցությունը առաջարկում է հետևյալ չորս կետերն ամբողջությամբ ներառել Ադրբեջանի հարձակման կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծում:

1) Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։

2) Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։

3) Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։

4) Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ  ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։
 

Նմանատիպ նյութեր